Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
01.12.2025 | 22:00
Անսահման Աստվա՛ծ,
իմ առաջին շնչում և մտքում ես Դու։
Այս նոր օրվա լույսը թող բերի Քո ներկայության ջերմությունը իմ հոգուն։
Տեր Հիսուս,
Բացպահի՛ր իմ սիրտը, որպեսզի ընդունեմ Քո անսահման Սիրո լույսը,
որն ամոքիչ է, զորացնող և վերափոխող։
Պահպանի՛ր ինձ, Տէ՛ր,
և սրբազան օրհնութիւնդ թող լինի ինձ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
Ամեն
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3200

Մեկնաբանություններ